ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ռուսաստանցիները մեկ տոկոսով Ալիևին ավելի են վստահում, քան Սարգսյանին

Ռուսաստանցիները մեկ տոկոսով Ալիևին ավելի են վստահում, քան Սարգսյանին
15.12.2015 | 11:49

Ռուսաստանցիների շրջանում Սերժ Սարգսյանի վարկանիշն ավելի ցածր է, քան Իլհամ Ալիևինը՝ վկայում են օրերս «Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի» (ВЦИОМ) հրապարակած տվյալները:
«ԱՊՀ-ի պետությունների ղեկավարներից ո՞ւմ եք վստահում» հարցին պատասխանելով՝ ռուսաստանցիների միայն 5 տոկոսն է նշել Հայաստանի նախագահի անունը: Ադրբեջանի նախագահին վստահում է 6 տոկոսը: Առաջատարները Բելառուսի և Ղազախստանի նախագահներն են․ Ալեքսանդր Լուկաշենկոյին վստահում է 63 տոկոսը: Ռուսաստանցիները ամենաքիչը վստահում են ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ նրա վարկանիշը 1 տոկոսից էլ ցածր է: Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած պետության` Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու վարկանիշը ռուսաստանցիների շրջանում ավելի բարձր է, քան Պորոշենկոյինը՝ մոտ 2 տոկոս: ԱՊՀ-ի անդամ պետություններից Ռուսաստանի բնակչության 68 տոկոսի համոզմամբ՝ ամենավստահելի գործընկերը Բելառուսն է, երկրորդը՝ Ղազախստանը, երրորդը Հայաստանն է՝ 10 տոկոս վարկանիշով: Ադրբեջանը Ռուսաստանի մերձավորագույն դաշնակից է համարում հարցվածների 5 տոկոսը:
Հետխորհրդային տարածքի ո՞ր պետություններն են ռուսաստանցիները դիտարկում առավել մեծ հաջողություններ արձանագրածների շարքում: Առաջատարներն են Բելառուսն ու Ղազախստանը: Հայաստանի և Ադրբեջանի վարկանիշները գրեթե հավասար են` 11 և 10 տոկոս: Հաջողակ պետությունների ցանկում վեցերորդը Վրաստանն է՝ 6 տոկոսը համոզված է, որ Վրաստանը լուրջ հաջողություններ է արձանագրել բարեփոխումների և արդիականացման ճանապարհին:

Դիտվել է՝ 1242

Մեկնաբանություններ